ߺ

Նախաբուհական կրթության կենտրոն

ՀՌՀ Նախաբուհական կրթության կենտրոնը իրականացնում է լրացուցիչ հանրակրթական ծրագիր և հայտարարում է 2025-2026 թթ. ուսումնական տարվա ընդունելություն 12-րդ, 11-րդ դասարանների աշակերտների, քոլեջների, ուսումնարանների ուսանողների, ինչպես նաև բուհեր չընդունված դիմորդների համար առանց ավագ դպրոցի պարապմունքներից բացակայելու: 

Դասընթացներն անցկացվում են երկու եղանակով՝
-առկա,
-հեռավար:


Առկա եղանակով դասընթացներին կարող են մասնակցել ք.Երևանի և մոտակա քաղաքների և գյուղերի բնակիչ-դիմորդները:

Հեռավար ուսուցման եղանակը նախատեսված է Հայաստանի և Արցախի հեռավոր քաղաքներում և գյուղերում (Գյումրի, Վանաձոր, Սյունիք, Ստեփանակերտ և այլն), ՌԴ, Վրաստանի, Ուկրաինայի, ԱՊՀ երկրների ( Բելառուս, Ղազախստան, Թուրքմենիա և այլն) բնակիչներ-դիմորդների համար:

ՀՌՀ Նախաբուհական կրթության կենտրոնի առկա կամ հեռավար ուսուցումն անցած դիմորդները առանց խոչընդոտների, ընդունելության փորձությունների դրական արդյունքներով, որոնք ՀՌՀ-ում անցկացվում են հատուկ ՆԿԿ-ի շրջանավարտների համար, ընդունվում են ՀՌՀ-ի I կուրս ինչպես տրամադրված պետպատվերի (անվճար), այնպես էլ վճարովի ( ուսուցման վարձավճարով) տեղեր՝ անկախ ՀՀ և ՌԴ պետական միասնական քննությունների արդյունքներից:

Պարտադիր մրցութային առարկաների ուսուցման տևողությունը`
- դպրոցի շրջանավարտների, ինչպես նաև բուհ չընդունված դիմորդների համար` 1 տարի (պարտադիր 3 առարկա, տարեկան վճարը` տարեկան 600 000 դրամ):
- 10-11-րդ դասարանցիների համար` 2 տարի (ընտրովի` 1-3 առարկա, մեկ առարկայի արժեքը` տարեկան 200 000 դրամ):

Պարապմուքներն անցկացվում են հայերեն և ռուսերեն լեզուներով՝ դիմորդի ընտրությամբ:
Հայկական դպրոցների շրջանավարտների համար ռուսաց լեզվի ուսուցումը կատարվում է հատուկ մեթոդաբանությամբ:
Խմբերը ձևավորվում են թեստավորման հիման վրա՝ գիտելիքների մակարդակից ելնելով: 
                         
Դասընթացների սկիզբը` 2025թ. հոկտեմբերի 1-ից:

Մրցութային բոլոր առարկաների ուսուցումն իրականացվում է ամեն օր ավագ դպրոցի պարապմունքների ավարտից հետո:

Ուսուցման կուրսն ավարտածներին և ատեստավորված ոսանողերին տրվում է ՀՌՀ Նախաբուհական կրթության կենտրոնի սերտիֆիկատ:

Դիմումների և փաստաթղթերի, ուսման վարձավճարի ընդունումն ու պայմանագրերի կնքումը կիրականցվի
- 2025 թ. հունիսի 2-ից հուլիսի 30-ը և օգոստոսի 25-ից սեպտեմբերի 30-ը՝ offline ռեժիմում (փաստաթղթերն ու վարձավճարն ընդունվում են ՀՌՀ-ում, սենյակ 428):
- 2025 թ. հունիսի 2-ից սեպտեմբերի 30-ը՝ online:

Դիմորդները պետք է [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերն էլ. ձևաչափով (թղթային տեսքով փաստաթղթերն անհրաժեշտ է սկանավորել կամ ֆոտոնկարահանել)՝
1. Անձնագրի պատճեն կամ ծննդյան վկայականի պատճեն (անձնագրի թարգմանությունը)
2. Սոցիալական քարտի պատճենը` ՀՀ քաղաքացիների համար
3. SNILS-ի պատճենը` ՌԴ քաղաքացիների համար
4. Զինկոմիսարիատից կցագրման վկայականի պատճեն (տղաների համար)
5. 4 լուսանկար (3x4)
6. Դպրոցն ավարտածների համար ատեստատի պատճեն:
7. Ծնողներից մեկի անձնագիրը՝ պայմանագրի կնքման համար

Առցանց ուսուցման համար դիմորդները պետք է նշված փաստաթղթերը էլեկտրոնային ձևով ուղարկեն [email protected] էլ. փոստին`
1. Ընդունելության հայտ (կցվում է)
2. Վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր (կցվում է)
3. Փոխանցված գումարի բանկային չեկի պատճենը, նախնական վճարումը՝ ընդհանուր գումարի 50%-ը (կցվում է հ/հ)

ՀՌՀ ՆԿԿ առկա և հեռավար ուսուցման ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝
 
ւղղություն/̸ասնագիտություն Քննական առարկաները
Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա ̸աթեմատիկա
Ֆիզիկա կամ Օտար լեզու
Ռուսաց լեզու
Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա
Տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և  կապի համակարգեր
Էլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա
Ֆիզիկա
̸աթեմատիկա
Ռուսաց լեզու
Բժշկական կենսաքիմիա
Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա
Կենսաբանություն&Բ;կամ&Բ;Քիմիա&Բ;կամ&Բ;Ֆիզիկա&Բ;(2)
Ռուսաց լեզու

նտեսագիտություն
̸ենեջմենթ
Առևտրային գործ

̸աթեմատիկա
Օտար լեզու          
Ռուսաց լեզու 
Զբոսաշրջություն
Հյուրանոցային գործ

Արտասահմանյան տարածաշրջանագիտություն (ռեգիոնագիտություն)
Գովազդ և հասարակության հետ կապեր
Արևելագիտության և աֆրիկանիստիկա
Աշխարհագրություն&Բ;կամ&Բ;Հայ ժողովրդի պատմություն&Բ;կամ&Բ;Հասարակագիտություն&Բ;կամ&Բ;Ռուսաստանի պատմություն
Օտար լեզու
Ռուսաց լեզու
Իրավագիտություն
Քաղաքագիտություն
իլիսոփայություն
Հայ ժողովրդի պատմություն 
կամ&Բ;Հասարակագիտություն&Բ;
կամ&Բ;Ռուսաստանի պատմություն

Օտար լեզու
Ռուսաց լեզու
Միջազգային հարաբերություններ Հայ ժողովրդի պատմություն 
կամ&Բ;Հասարակագիտություն&Բ;
կամ&Բ;Ռուսաստանի պատմություն կամ 
Աշխարհագրություն
Օտար լեզու
Ռուսաց լեզու
Բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն) Ռուսաց լեզու, Ստեղծագործական շարադրություն ռուսերեն լեզվով
Օտար լեզու
Լեզվաբանություն Օտար լեզու (բանավոր), Օտար լեզու, Ռուսաց լեզու
Արտասահմանյան տարածաշրջանագիտություն (ռեգիոնագիտություն) Աշխարհագրություն&Բ;կամ&Բ;Հայ ժողովրդի պատմություն կամ&Բ;Հասարակագիտություն&Բ;
կամ&Բ;Ռուսաստանի պատմություն

Օտար լեզու
Ռուսաց լեզու
Հոգեբանություն Կենսաբանություն,&Բ;Օտար լեզու, Ռուսաց լեզու
Լրագրություն
Բանասիրություն
Ռուսաց լեզու, Ռուս գրականություն կամ&Բ;Ստեղծագործական շարադրություն ռուսերեն լեզվով
Օտար լեզու
Կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա  Ստեղծագործական մրցույթ, Արվեստի պատմություն, Ռուսաց լեզու

Բոլոր մասնագիտությունների համար որպես հիմնական առարկայի (նշվում է սև գույնով) այլընտրանքային քննություն է սահմանվում մաթեմատկան:
 
Ղեկավար` ՀՌՀ գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյան
Հեռ.` (+374 12) 26-28-11 
Ուսումնական գործընթացի կազմակերպման գծով տեղակալ՝ Եվգենյա Մանասյան 
Հեռ.` (+374 12) 21-14-65; (+374 94) 46 29 36 (WhatsApp)
E-mail: [email protected]
E-mail: [email protected]
Հայաստանի Հանրապետություն, 0051,
ք. Երևան, Հովսեփ Էմինի 123