
- 13 Սեպ
- 2024
«Հինդիները արևելքից արևմուտք» գիտաժողովը ՀՌՀ-ում համախմբել է Հնդկաստանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջատար գիտնականներին
Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Հինդիները Արևելքից Արևմուտք» գիտաժողովը, որը նվիրված էր Հինդիի միջազգային օրվան (հինդի դիվա):
Սեպտեմբերի 13-ին ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Հինդիները Արևելքից Արևմուտք» գիտաժողովը, որը նվիրված էր Հինդիի միջազգային օրվան (հինդի դիվա): Գիտաժողովը համախմբել էր հայտնի գիտնականների Հնդկաստանից, Ռուսաստանից և Հայաստանից՝ քննարկելու հինդիի դերը ժամանակակից աշխարհում, նրա ազդեցությունը մի շարք մշակույթների վրա, ինչպես նաև հնդկական կինոյի դերը հինդիի հանրահռչակման գործում և այլն։
Միջոցառումը բացեցին ՀՌՀ ԱԻ տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, ՀՌՀ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը և Կարմա Դեվի Սմրիտի համալսարանի պրոֆեսոր Մուկեշ Կումար Միշնան։

Նա ընդգծեց, որ դոկտոր Արորա Կումարի Սանտոշը, ով երկար տարիներ է նվիրել հինդի դասավանդմանը և հնդկական մշակույթի հանրահռչակմանը, առանցքային դեր է խաղացել համաժողովի կազմակերպման գործում:
Միջոցառման շրջանակներում մասնակիցները քննարկեցին նաև Ռուսաստանում հնդ-արիական լեզուների ուսուցման պատմությունը, հինդի և հայերենի դարձվածաբանական զուգահեռները և այլն:
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպել են ՀՌՀ ԱԻ-ն և Բաստիի Կարմա Դեվի համալսարանը։