ߺ

research
  • 22 Ապր
  • 2025

«Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրի ընդունելություն

    Դիմում-հայտերը լրացվում են առցանց մինչև մայիսի 10-ը:

    Սիրելի դիմորդներ,
    մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրման գործընթացը:
     
    «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրի համար հայտագրումն իրականացվում է մեկ փուլով էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ https://dimord.am/ հղումով. դիմորդները (հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները) ընդունելության քննությունների և մասնագիտության նշումով դիմում-հայտն առցանց լրացնում են ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը` մինչև 18:00 ներբուհական քննություններին մասնակցելու համար:
     
    Յուրաքանչյուր ներբուհական քննության համար անհրաժեշտ է վճարել 1500-ական դրամ ՌՀՀ հաշվեհամարին` հ/հ 2480100103250010, "Արդշինբանկ" ՓԲԸ:
     
    «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» ծրագրով դիմորդների համար հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ը կազմակերպվում են ներբուհական քննություններ` ԸՖՊ; ՄԿՖ – մրցութային, Հլգ(գ) - ոչ մրցութային:
    Մարդու կազմաբանություն և ֆիզիոլոգիա (քննական թեստ) >>
    «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բակալավրի կրթական ծրագրով ընդունելության ներբուհական քննությունների ծրագիրը և անցկացման կարգը >>
     
    Ուսումնառության տևողությունը` 4 տարի:
    Ուսուցման ձևը` առկա:
    Ուսուցման լեզուն` հայերեն:
    Վարձավճարի չափը` 450 000 դրամ:
     
    Հիշեցնենք նաև, որ տվյալ մասնագիտությամբ ՌՀՀ-ում գործում է մագիստրոսական մեկամյա ծրագիր` «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», և «Սպորտ» մասնագիտությամբ մագիստրոսական մեկամյա ծրագիր` «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա» (կինեզիոլոգիա)
     
    Տեղեկությունների համար դիմել՝ 
    Էլ. հասցե` [email protected]
    Viber/WhatsApp: +374 99 406 157, +374 91 933 123
     
    ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրված է առցանց ընդունելության դիմում–հայտի լրացման